Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մարդահամար

Մարդահամար
28.03.2023 | 10:30

ԼՈՍ-Անջելեսում անձրևոտ օրերը ասես վերջ չունեն; Մեկ-մեկ երինքը պարզում է, մի պատառ արևի ժպիտ ու կրկին անձրև, անձրև…
Հեռվում ուրվագծվող լեռներին ձյուն է , ճեփ ճերմակ:
Ասում են մեկ էլ մի կես դար առաջ է նման եղանակ եղել:
Չգիտեմ, կես դար առաջ այստեղ՝ Լոս-Անջելեսում որքան է եղել հայերի թիվը, բայց հիմա, մոտավոր հաշվարկով, 350-400 հազար հայ է ապրում, ու ես ամեն առավոտ ինձ համար ամենաթանկ հայի ձեռքը բռնած տանում եմ դպրոց:
Ճանապարհը երկար չէ, ընդամենը տասը րոպե, բայց այդ տասը րոպեն էլ բավական է հասկանալու, որ արժեր տասնվեց ժամ ինքնաթիռով ճանապարհ անցնել ու վայելել այս բերկրանքը, որի մեջ մի քիչ էլ թախիծ ու տխրություն կա:
- ՁԵՐ դասարանում քանի՞ ՀԱՅ կա,- հարցնում եմ թոռանս:
- Չեմ հաշվել պապիկ, որ վաղը ասեմ կլինի՞:
Հաջորդ օրը դպրոցի ճանապարհին ենք:
Անձրևը մի քիչ դադար է առել:
Երկնասլաց արմավենիների ծայրին արևն է նստել:
-Հաշվել եմ, պապիկ, մեր դասարանում վեց հատ հայ կա, ութ հատ մեքսիկ...
-Չէ՛, Վահան ջան, ոչ թե վեց հատ, այլ վեց հոգի,-ուղղում եմ նրան:
-Ի՞նչ տարբերություն պապիկ,- զարմացած հարցնում է թոռս;
-Ա՛յ, օրինակ, կարող ես ասել վեց հատ մատիտ, վեց հատ գրիչ, բայց մարդկանց հատով չեն հաշվում...
-Լա՛վ, վեց հոգի հայ, ութ հոգի մեքսիկ, երկու ռուս...
Այստեղ սպառվում է Վահանի մարդահամարը:
-Քանի՞ հոգի էք դասարանում;
-Քսանչորս:
-Վեց հայ, ութ մեքսիկ, երկու ռուս, արեց տասնվեց, բա մնացա՞ծը...
-Մնացածը ամերիկացի են:
.... Ասում են Լոս Անջելոսում կրկին անձրև է;

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 4597

Մեկնաբանություններ